Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարները

12:47   25 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարներով։

Գեղեցկուհին, ով սպասում է երկրորդ բալիկի ծնունդին, նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրերից մեկում պատկերված է նրա գեղեցիկ դուստրը։ Մյուս լուսանկարում Լուսինեն ամուսնու հետ է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը հայտնել էր, որ երեխայի է սպասում։ Լուսինե Թովմասյանն Instagram-ում լուսանկար էր հրապարակել դստեր հետ, որի մեկնաբանություններում գրել էր. «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին»։ Գեղեցկուհին օգտագործել էր հղիություն, իմ երկորդ հղիություն, երեխա հեշթեգերը։



© NEWS.am STYLE