«Սիրուց հիասթափվելը նման է քաշ կորցնելուն. ավելի հեշտ է այն տալ, քան վերցնել». Արետա Ֆրանկլին

16:45   25 մարտի, 2019

77 տարի առաջ այս օրը՝ մարտի 25-ին, աշխարհում եւ երաժշտական իրականության մեջ լույս աշխարհ եկավ մի երգչուհի, որը պետք է իր հետքը թողներ տիեզերքի պատմության մեջ: Այդ երգչուհու առաջին հաջողություններն արդեն զգացնել տվեցին 60-70-ական թ-երի ընթացքում: Խոսքն, իհարկե, լեգենդար երգչուհի Արետա Ֆրանկլինի մասին է, որը մեկ տարի առաջ, ցավոք, լքեց աշխարհը ֆիզիկապես, սակայն իր երգերով դեռ երկար տարիներ իր ուրույն տեղը կունենա երաժշտության մեջ:

NEWS.am STYLE-ը վերհիշել է աշխարհահռչակ երգչուհու հայտնի ու ազդեցիկ մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

«Մարդիկ երկար ճանպարհ են անցել, բայց աշխարհում դեռ շատ ու շատ խտրականություններ կան»:

«Միայն երգելով չես կարող կոչվել թագուհի կամ դիվա: Պետք է հաշվի առնել նաեւ այն, թե ինչ ծառայություններ ես մատուցում մարդկանց»:

«Եղիր ինքդ քո արտիստն ու միշտ ինքնավստահ եղիր քո գործում»:

«Մենք բոլորս պահանջում ենք հարգանք՝ կին, թե տղամարդ, սպիտակ, թե սեւ… Դա մեր գլխավոր իրավունքն է»:

«Երբեմն այն, ինչ մենք փնտրում ենք, հենց մեր առջեւում է»:

«Երբ Աստված քեզ սիրում է, ուրիշ էլ ի՞նչ է քեզ պետք»:

«Ոչ ոք պարտավոր չէ քեզ ինչ-որ բան տալ, այնպես որ շնորհակալ եղիր այն ամենի համար, ինչ տալիս են»:

«Սիրուց հիասթափվելը նման է քաշ կորցնելուն: Ավելի հեշտ է այն տալ, քան վերցնել»:

«Գոսփելն ինձ հետ է, որտեղ էլ, որ լինեմ:  Գոսփելն իմ մասնիկն է»:

«Իմ ամբողջ կյանքի սե՞րը… Ես շատ փոքր եմ, որպեսզի պատասխանեմ այդ հարցին»:



© NEWS.am STYLE