Իննա Խոջամիրյանը՝ առանց դիմահարդարման

14:15   25 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացել է առանց դիմահարդարման։

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ։ Դերասանուհին լուսանկարում առանց դիմահարդարման է։ «Գզգզված ու առանց դիմահարդարման, առանց ֆիլտրերի, բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է Իննա Խոջամիրյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին շագանակագույն կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Տենց նուրբիկ-մուրբիկ մի նայեք է, կարատեի նարնջագույն գոտի ունեմ։ Իսկ ի՞նչ սպորտաձեւի եք հաճախել կամ հաճախում դուք»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE