Մարտիրոսյան զույգը մարզում է հնարամտությունը. տուժել են Սլեպակովի գլխարկն ու ականջը

14:59   25 մարտի, 2019

Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է Comedy Club-ի նախկին անդամ Սեմյոն Սլեպակովի բենեֆիսի մասին, որը շուտով կցուցադրվի ТНТ հեռուստաընկերության եթերում։

«Եկել ենք ելույթ ունենալու ComedyClub-ում՝ Սեմյոն Սլեպակովի բենեֆիսին։ Եկել ենք երեքով՝ ես, Սեմյոնը եւ նրա ականջը»,- իր Instagram-ում գրել է Մարտիրոսյանը՝ ակնարկելով նրա մեծ ականջները, որոնք նրա խաղաքարտն էին Ուրախների եւ հնարամիտների ակումբում։

Աստղային ամուսնուց ետ չի մնացել նաեւ Ժաննա Լեւինան։ Նա Սեմյոնի արտաքինին չի անդրադարձել, խոսել է միայն միջոցառման համար ընտրված գլխարկի մասին։

«Հովարով ոճային գլխարկները Սեմյոն Սլեպակովի հագուստի ամենակարեւոր տարրն են։ Քաղաք Բարժաժուեւսկ, Լենինի փողոց, «Սպարտակ» շուկա, շարք 6-րդ, տեղ 58, վաճառող՝ Արսեն՝ Դավիթի հեռավոր ազգական, ով Ալիկի՝ Գուրգենի եղբոր հեռավոր եղբորորդին է, ով Մարիայի՝ Պյատիգորսկի իմ ծանոթի քեռին է»,- Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Пятигорск» թիմի նախկին ավագի հետ լուսանկարը մեկնաբանել է նա։

Ընկերներին պրովոկացիայի ենթարկելը ողջունվում է Comedy-ի բոլոր անդամների կողմից։ Սեմյոն Սլեպակովը, մասնակցելով Գարիկ Մարտիրոսյանի «սթենդ ափ» համերգին, նկատել էր, որ հայտնի կատակերգու Ռուսլան Բելին լարվել է նորաթուխ մրցակցի ելույթից հետո։



© NEWS.am STYLE