Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «У подножия Арарата» միջազգային փառատոնը

15:35   25 մարտի, 2019

«Салют талантов» նախագծի շրջանակում վաղը՝ մարտի 26-ին, Երեւանում կանցկացվի «У подножия Арарата» խորագիրը կրող  առաջին միջազգային փառատոնը, որի նպատակն է բացահայտել արվեստի բնագավառի տաղանդավոր երեխաներին եւ պատանիներին:

Փառատոնի մասնակիցները կկատարեն դասական գործեր դաշնամուրի նվագակցությամբ, ազգային եւ արտասահմանյան երգեր, կցուցադրեն ազգային, էստրադային եւ միջազգային պարեր:

Փառատոնի ընթացքում կանցկացվի նաեւ հայկական ազգագրական պարին նվիրված վարպետության դաս, որի շրջանակում կխոսվի հայկական պարերի առանձնահատկության եւ տարբերությունների մասին: Դասը կվարի Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» անսամբլի հիմնադիր եւ տնօրեն Գագիկ Գինոսյանը:

Հանդիսատեսի առաջ ելույթ կունենան մոտ 150 մասնակիցներ՝ Ռուսաստանից, Հայաստանից եւ Ղազախստանից: Ժյուրիի կազմում ներգրավված կլինեն մշակութային եւ հասարական տարբեր գործիչներ:

Մրցույթի գալա-համերգը կկայանա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որի ընթացքում մասնակիցներին կհանձնվեն մրցանակներ:

Միջոցառումը կանցկացվի Երեւանում ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE