Լետիցիա թագուհին Hugo Boss-ի կիպ զգեստով՝ Բուենոս Այրեսում

15:16   25 մարտի, 2019

Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կնոջ՝ թագուհի Լետիցիայի հետ ժամանել է Բուենոս Այրես։ Երկրի առաջին տիկինն Արգենտինայի մայրաքաղաք ժամանելու համար կրել է Hugo Boss ապրանքանիշի կիպ զգեստ։ Կերպարը կարող էր բավական զուսպ ստացվել, եթե չլիներ խորը բացվածքը եւ զգեստի բարդ երանգը։ Ի դեպ, թագուհին հաճախ է կրում Hugo Boss ապրանքանիշի հագուստ։

Թագուհին կերպարն ամբողջացրել էր բեժ պայուսակով, որի հեղինակը նրա մեկ այլ սիրելի ապրանքանիշն է՝ իսպանական Magrit-ը։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները`  Papermag, Getty Images



© NEWS.am STYLE