Կարմիր շրթներկ ու ջինսե բաճկոն. Ռիփիի գրավիչ լուսանկարը

20:44   25 մարտի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին հերթական անգամ ներկայացել է գրավիչ կերպարում։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Ռիփին Ջինսե Բաճկոն է կրում եւ վառ դիմահարդարմամբ է։ Շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին կարճ ժանեկավոր զգեստ էր կրում։ Բաց գույնի զգեստն ընդգծել էր նրա հրաշալի կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցը։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել՝ նշելով, որ Ռիփին անթերի կազմվածք ունի։ «Հրաշալի»,- գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE