Աններելի. ինչի՞ մասին է Սոֆի Թերները պատմել փեսացուին

22:14   25 մարտի, 2019

Սոֆի Թերները, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Սանսայի դերակատարմամբ, փեսացուին՝ Ջո Ջոնասին պատմել է՝ ինչպես է ավարտվելու սերիալը։

Այս մասին հայտնի է դարձել «W» ամսագրին տված հարցազրույցից։ «Ես վատ եմ գաղտնիքներ պահում։ Ինձ թվում է՝ մարդիկ ինձ ոչ մի բանի մասին չեն պատմում, քանի որ գիտեն, որ կխոսեմ այդ մասին։ Ես արդեն մի քանի հոգու պատմել եմ՝ ինչպես է ավարտվելու «Գահերի խաղը»»,- ասել է նա։ Ջոի եւ Սոֆիի մեկ այլ ընկերոջ բախտը չի բերել։

Կուլտային սերիալի 8-րդ եթերաշրջանը HBO հեռուստաընկերության եթերում կցուցադրվի ապրիլի 14-ից։ Երափակիչ էպիզոդն էկրաններին կլինի մայիսի 19-ին։ Ի դեպ, ամբողջ սեզոնը կտեւի 440 րոպե. առաջին երկու էպիզոդները՝ 60, մյուս 4 չորսը՝ 80 րոպե։

Լուսանկարները՝ Hello



© NEWS.am STYLE