Հրապարակվել է գրկախառնված Քսենիա Սոբչակի եւ Կոնստանտին Բոգոմոլովի լուսանկարը

23:12   25 մարտի, 2019

37-ամյա Քսենիա Սոբչակը, կարծես, իսկապես սիրահարվել է եւ չի թաքցնում այդ հանգամանքը։ 43-ամյա Կոնստանտին Բոգոլոմովի եւ նրա սիրավեպի մասին պնդում են նախորդ տարվա ավարտից սկսած։ Լրագրողը չեղարկել է բոլոր գործերը Մոսկվայում եւ մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ռեժիսորի ներկայացման պրեմիերային։

Բոգոմոլովը հանդիսատեսի դատին է ներկայացրել նոր ներկայացում՝ «Ոճիր եւ պատիժ»։ Նրա խոսքով՝ ներկայացմանն առնչվում է Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի գաղափարաբանությունը։

«Դա կապված է սպանության, հանացագործության թեմայի մշակման հետ։ Ավելի քիչ կրոնական, ավելի ցինիկ, քան Դոստոեւսկու մոտ, ավելի ժամանակից։ Այդ իմաստով Տարանտինոն ազդեցություն ունի այդ պատմության վրա»,- պարզաբանել է ռեժիսորը «Կուլտուրա» ալիքին տված հարցազրույցում։

Քսենիան չի հրապարակայնացրել իր ներկայությունը պրեմիերային։ Նա Instagram-ի Stories բաժնում միայն հրապարակել է դերասանների եզրափակիչ խոնարհման պահը եւ ծափահարող սմայլիկ օգտագործել։ Սակայն համացանցում հայտնվել է Սոբչակի եւ Բոգոմոլովի համատեղ լուսանկարը։ Այն տարածել է գործարար Վլադիսլավա Սմեկալովան։

Միեւնույն ժամանակ Մաքսիմ Վիտորգանը հանգստի է մեկնել լեռնադահուկային գոտի։ Վերջերս տեղի է ունեցել նաեւ նրա ներկայացման պրեմիերան։ Լրագրողը մասնակցել էր դրան եւ դեռեւս օրինական ամուսնուն շնորհավորել ռեժիսորական դեբյուտի առիթով։ Մարտի սկզբին ամուսինները հայտարարել են, որ վաղուց միասին չեն ապրում։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE