«Ավելի երիտասարդ ու ազատ». Հասմիկ Կարապետյան

22:44   25 մարտի, 2019

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը կիսվել է արխիվային լուսանկարով։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա սեւ վերնազգեստ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղը։ «Ես... Ավելի երիտասարդ ու ազատ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին Երեւանում արված լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում անգլերենով գրել էր. «Ժամանակ անցկացրեք ձեր փոքրիկների հետ... Որքան հնարավոր է, շատ։ Չկա ավելի կարեւոր որեւէ բան, քան երեխաները»։ Նշենք, որ երգչուհու՝ վերջին շրջանի հրապարակումների մեծ մասը նվիրված է նրա դստերը։



© NEWS.am STYLE