ՄԱՐՏԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   31 մարտի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին ձեզանից կցանկանա լսել միայն մեկ՝ շատ կարեւոր բառ, որը դուք հաստատ գիտեք, սակայն, չգիտես ինչու, նրա մոտ հաճախ չեք ասում: Ձեր խնդիրն է՝ հիշել այդ բառն ու ասել նրան: 

ՑԼԵՐ

Պատասխանատու իրադարձություն է մոտենում: Ե'վ դուք, 'եւ ձեր սիրելին շատ եք անհանգստանում, թե ինչ անել եւ ինչպես: Սթափվեք  եւ ամեն ինչ արեք այնպես, ինչպես առաջ եք արել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հրաշալի խորհուրդ կտաք, որի համար նա ձեզ դեռ երկար շնորհակալություն կհայտնի: Սակայն համոզված եղեք, որ ձեր այդ խորհուրդը չի վնասի ձեզ եւ սիրելիի հետ ձեր հարաբերություններին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այն, թե ինչպիսին կլինի օրը սիրելիի հետ ձեր հարաբերությունների համար, կախված է միայն ձեր վճռականությունից: Երկչոտությունը միայն կխանգարի ասել ձեր կեսին այն, ինչ զգում եք նրա հանդեպ, կամ էլ ծանոթանալ անծանոթ երիտասարդի հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելիի հետ ձեր հարաբերություններում կարող է հայտնվել երրորդ մեկը: Ամենայն հավանականությամբ, դա չի ուրախացնի ձեզ, բայց ինչ արած: Այդ անձնավորությունը շատ թանկ է ձեր սիրելիի համար: Աշխատեք ըմբռնումով մոտենալ դրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ կարող են ակնարկել, որ ձեր գլխին կոտոշներ են աճել: Մի' հավատացեք, ձեզ պարզապես նախանձում են: Ոչ բոլորի սիրելին է այնքան լավը, որ հետաքրքրի ուրիշներին: Եթե ձեզ նման բան են ասում, դա նշանակում է, որ ձեր սիրելին լավն է:

Այսօր սիրելին ձեզ երկար կպատմի միասին անցկացրած ժամանակահատվածի արդյունավետության մասին, ինչը ձեզ այդքան էլ հետաքրքիր չի լինի: Չարժե, սակայն, վստահել առաջին զգացողություններին: Միգուցե ավելի ուշ ձեր հետաքրքրությունն արթնանա:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք անգին զրուցակից կլինեք, այդ իսկ պատճառով բոլոր նրանք, ում համար դուք թանկ կլինեք, հերթ կկանգնեն իրենց հոգում եղածը ձեր առջեւ բացելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր փորձեք վերհիշել, թե արդյոք ձեր եւ ձեր սիրելիի համար կարեւոր տարեդարձի օր չէ: Եթե պարզվի, որ ոչ, այնուամենայնիվ, փորձեք օրը տոն դարձնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ գրավել սիրելիի ուշադրությունը ինչ-որ անսովոր եղանակով: Օրինակ՝ անսովոր հագուստով, պահվածքով կամ էլ՝ անտարբերությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ եք դուք նրանից ցանկանում եւ ինչու, քանի որ ձեր քայլերը նրա համար գաղտնիքի պես կլինեն:  

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին կփորձի ձեզանից ինչ-որ գաղտնիք կորզել, որը ձեզ համար այդպիսին չի լինի:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE