Քրիստինա Սիի նոր երգն արգելափակված է Apple Music-ում. կարծես սկանդալ է հասունանում Թիմաթիի հետ

10:13   26 մարտի, 2019

Մարտի 22-ին երգչուհի Քրիստինա Սին (իսկական անունը Քրիստինա Սարկիսյան) նոր երգ է թողարկել՝ «Mami», հին կեղծանվամբ՝ Kristina Si։ Սակայն այն հեռացվել է Apple Music-ից, ինչի մասին երգչուհին հայտնել է Twitter-ում։

Ավելի ուշ Քրիստինան հրապարակել է իրավաբանի եզրակացության հղումը, որում խոսվում է առանց արտիստի համաձայնության կեղծանվան գրանցման արգելքի մասին։ Հիշեցնենք՝ 2018թ.-ի մարտին՝ Քրիստինա Սին լքել է Black Star-ը, իսկ ավելի ուշ հայտարարել, որ դատական գործընթաց է սկսելու իր իրավունքները խախտողների դեմ։

2018թ.-ի նոյեմբերին Քրիստինան առաջին անգամ հարցազրույցի ընթացքում պատմեց, որ Black Star-ի հետ համագործակցության ընթացքում կազմակերպությունն իր բեմական անունն առանց իր իմացության եւ համաձայնության գրանցել է որպես ապրանքանշան։

Աղբյուրը՝ daily.afisha.ru
Լուսանկարը՝ SamuNas.ru


© NEWS.am STYLE