Ալեքսանդր Ցեկալոն երիտասարդ կնոջ հետ մեկնել է Իտալիա

11:15   26 մարտի, 2019

58-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն եւ նրա 27-ամյա կինը՝ դերասանուհի եւ նկարչուհի Դարինա Էրվինը, ամուսնությունից հետո մեկնել են Իտալիա։ Շոումենը գումար չի խնայել՝ հեքիաթային մեղրամիս կազմակերպելու համար։

Նրանք նախ եղել են Հռոմում, ապա` Նեոպոլում, իսկ ճանապարհորդության ավարտին կանգ են առել Ամալֆիում։ Ամուսինները հյուրընկակել են հինգ աստղանի հյուրանոցում, որը կառուցված է ժայռի գագաթին` XIII դարի վանքի տեղում։ Ցեկալոն 10 օրով ամրագրել է նախագահական լյուքս համարը, որի արժեքը մի գիշերվա համար կազմում է 1500 դոլար, հայտնում է «Էքսպրես գազետա»-ն։

Ամալֆիում ամուսիններն այցելել են Սուրբ Անդրեյի մայր տաճար։ Ցեկալոն ծրագրում է կնոջ հետ լինել կիտրոնի ֆերմայում, ուր արտադրում են լիմոնչելո լիկյոր, այցելել զմրուխտե քարանձավ եւ Պոզիտանո հանգստյան վայր։

Դարինան պրոդյուսերի չորրորդ կինն է։ Նրանք ամուսնացել են մարտի սկիզբին Լոս Անջելեսում։ Արարողությունը տեղի է ունեցել մտերիմների եւ ընկերների նեղ շրջապատում։

Հանուն մոդելի Ցեկալոն ամուսնալուծվել է Վիկտորյա Գալշուկոյից, ում հետ ամուսնացած է եղել 10 տարի։ Վերա Բրեժնեւայի քույը նախկին ամուսնուց փոքր է 23 տարով եւ նրանից երկու երեխա ունի։



© NEWS.am STYLE