«Դոմ 2»-ում Օլգա Բուզովային կփոխարինե՞ն Իրինա Դուբցովայով

12:17   26 մարտի, 2019

Նորաթուխ երգչուհի Օլգա Բուզովան մոտ ժամանակներս կարող է զրկվել հիմնական աշխատանքից, որով զբաղվում է 11 տարի։ Տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ արտիստին պատրաստվում են հեռացնել «Դոմ 2» սկանդալային ռելիթի-շոուի հաղորդավարի պաշտոնից։ Իբրեւ նախագծի ղեկավարներին ձանձրացրել է, որ Օլգան մշտապես զբաղված է համերգներով եւ շրջագայություններով, իսկ ТНТ-ի նկատմամբ բոլոր պարտավորությունները մղում է ետին պլան։ Արդյունքում Բուզովան պարբերաբար խանգարում է նկարահանման ընթացքը, մասնակիցներին ստիպում սպասել իրեն։

Ըստ տեղեկությունների՝ որոշում է կայացվել Բուզովային փոխարինել «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական նախագծից հայտնի դարձած Իրինա Դուբցովայով։ Նրա թեկնածությունն առաջարկել է մտերիմ ընկերուհին՝ Օլգա Օրլովան, ով վերջերս հանդես է եկել «Դոմ 2»-ի հաղորդավարի դերում։ Բացի այդ՝ «Блестящие» խմբի նախկին մենակատարի Instagram-ում համատեղ լուսանկար է հայտնվել Դուբցովայի հետ, փոխանցում է Telegram-ի «За кулисами» ալիքը։

Սակայն Դուբցովան կտրականապես հերքում է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է հայտնվել հեռուստանախագծում։ «Աբսուրդայի՞ն է հնչում։ Համաձայն եմ»,- հայտարարել է երգչուհին՝ նշելով, որ այս տեղեկությունների տարածումը հարկավոր է վերագրել սկանդալային գրառումների հեղինակների գարնանային սրացումներին։ ТНТ-ի ղեկավարությունը եւս հավաստիացնում է, որ դեռեւս պատրաստ չէ հրաժեշտ տալ Օլգային, ում հաջողվել է շոուի սովորական մասնակցից իսկական աստղի վերածվել։

Բուզովան իր անձի շուրջ տարածված տեղեկությունները ոչ մի կերպ չի մեկնաբանում։ Այս պահին նա Իսպանիայում հանգստանում է մայրիկի հետ, միեւնույն ժամանակ թեժացնում մոտալուտ ամուսնության մասին խոսակցությունները՝ ակվիտորեն ցուցադրելով մատնեմատի մատանին։

Աղբյուրը՝ EG



© NEWS.am STYLE