Ինչպես է Վերա Բրեժնեւան «անճոռնուց» վերածվել սեքս սիմվոլի

13:18   26 մարտի, 2019

37-ամյա Վերա Բրեժնեւան երկրպագուների հետ կիսվել է իրեն զարմացրած փաստով։ «Վիա Գրա» խմբի նախկին մենակատարը հասկացել է, որ չորս տարի առաջ ավելի լավ տեսք է ունեցել, քան դպրոցական տարիքում։

Երգչուհին  Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել, որոնք գտել է համացանցում։ Առաջին լուսանկարում նա պատկերված է դպրոցի ավագ դասարանում։ Բրեժնեւան կարճ սանրվածքով է եւ ակնոց է կրում։ Համադասարանցիների մի մասը նրան անճոռնի էր անվանում եւ նույնիսկ ծաղրում։

Երկրորդ լուսանկարն արվել է չորս տարի առաջ։ Դրանում աստղը բավական երիտասարդ տեսք ունի։ Կարելի է կարծել, թե դա «գեղեցկության ներարկումների» եւ այլ լուրջ պրոցեդուրաների արդյունք է, սակայն սեքս սիմվոլը հերքում է այդ հանգամանքը։ «Հստակ չեմ հիշում, սակայն առաջին լուսանկարում 16-17 տարեկան եմ, երկրորդն արվել է 2015թ.-ին, եւ ես դրանում 33 տարեկան եմ։ Երբ դեռ նոր էին սկսում ներարկումներ եւ այլ պրոցեդուրաներ անել, եւ ես այդ պահին չէի հասցրել ոչինչ փորձել։ Միակ բանը, որ անում էի դեմքիս հետ, խնամքն էր կոսմետոլոգի կողմից՝ պիլինգներ, մեզոթերապիա՝ վիտամինային բաղադրությամբ»,- պատմել է Բրեժնեւան։

Երգչուհին հավելել է, որ այս երկու լուսանկարներից երեում է, որ ինքը քթի վիրահատության չի դիմել. այն նույն տեսքն ունի, ինչպես երկու տասնամյակ առաջ։ Իսկ սանրվածքի վրա ոճաբանները ստիպված են եղել աշխատել։ Ակնոցից հնարավոր է եղել ազատվել լազերային վիրահատության միջոցով։ «Իրանս այսպիսի է դարձել պիլատեսի շնորհիվ»,- բացատրել է շիկահեր գեղեցկուհին։

Վերան ընթերցողներից հետաքրքրվել է՝ ինչ նրանք խորհուրդ կտային, եթե կարողանային իրենց խոսել դեռահաս տարիքում։ «Քիչ քաղցր, ավելի շատ շարժում եւ զարգացում», «Ես կառաջարկեի ավելի քիչ ապրումներ ունենալ», «Ինձ խորհուրդ կտայի չսկսել ծխսել 16 տարեկանից։ Բարեբախտաբար, արդեն հրաժարվել եմ այդ վտանգավոր սովորությունից», «Կասեին այն, ինչ հիմա՝ հարկավոր է սիրել մարմինը եւ ոչ թե մշտապես ուտել»,- մտքերով կիսվել են հետեւորդները։

Արտիտսը զարմացած է՝ որքան մեծ ուշադրություն է հատկացվում արտաքին ոչ կատարելությանը եւ իդեալների պարտադրմանը։ Նա կարծում է, որ միանման հաստ շուրթերը, բոտոքսը եւ մյուս պրոցեդուրաներն աղջիկներին միանման են դարձնում։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE