«Սիրահարված այն մարդուն, ում դեռ չեմ հանդիպել...». Լուսինե Թովմասյան

10:58   26 մարտի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով եւ ցույց տվել արդեն կլորացած փորիկը. նա բալիկի է սպասում։

Instagram-ում տեղադրված լուսանկարում Լուսինե Թովմասյանը էլեգանտ զգեստ է կրում եւ նուրբ դիմահարմամբ է։ «Սիրահարված այն մարդուն, ում դեռ չեմ հանդիպել»,- գեղեցիկ կադրը մեկնաբանել է Լուսինեն։

Օրեր առաջ Լուսինե Թովմասյանը դստեր հետ ջերմ լուսանկարով հայտնել էր հղիության մասին։ Լուսինե Թովմասյանն Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում գրել էր. «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին»։ Գեղեցկուհին օգտագործել էր հղիություն, իմ երկորդ հղիություն, երեխա հեշթեգերը։

Լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE