Անթերի ոճ. ինչպես է Արգենտինայի առաջին տիկինը ստվերել թագավորական ընտանիքի անդամներին

11:55   26 մարտի, 2019

Աշխարհի ամենաոճային առաջին տիկինների շարքում են Մելանյա Թրամփը, թագուհի Ռանիան եւ Լետիցիան։ Վստահորեն, այս շարքը կարող է համալրել Արգենտինայի նախագահի կինը՝ Խուլիանա Ավադան։

Երկու ոճային տիկինները՝ Խուլիանա Ավադան եւ Լետիցիա թագուհին, հանդիպել են Բուենոս Այրեսում. իսպանական թագավորական ընտանիքը պաշտոնական այցով Արգենտինայում է։ Միջոցառման համար Լետիցիա թագուհին ընտրել էր իսպանացի դիզայներ Pedro del Hierro-ի բաց գույնի զգեստը։ Արգենտինայի առաջին տիկինը հրաշալի տեսք ուներ մուգ կապույտ պուտավոր զգեստով (այս պրինտը սեզոնի թրենդերից մեկն է)։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE