Չինական վարձույթում «Բոհեմական ռապսոդիա»-ն կցուցադրվի առանց ԼԳԲՏ տեսարանների

15:03   26 մարտի, 2019

Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող կենսագրական ֆիլմը, որում հայտնի երաժիշտի կերպարը մարմնավորում էր Ռամի Մալեքը, հաճույքով դիտել են գրեթե բոլոր կինոմանները։ Այժմ հերթը Չինաստանինն է, ուր ֆիլմը հայտնվել է վարձույթում։ Սակայն երկրի բնակիչները կենսագրական ֆիլմը տեսել են բոլորովին այլ կերպ. հանվել են բոլոր տեսարանները, որոնք ակնարկում են մասնակիցների հոմոսեքսուալության մասին։  

«Բոհեմական ռապսսոդիա»-ն կորցրել է էկրանային ժամանակի ավելի քան 2 րոպե։ Որոշ հատվածներ ջնջվել են «համասեռամոլ» բառի գործածման պատճառով։ Այդ մասին CNN-ին հայտնել է Չինաստանում ԼՋԲՏ ակտիվիստներից մեկը։

Ֆիլմից ջնջվել է Մերկուրիի եւ նրա մենեջեր Փոլ Պրենտերի համբույրը, երգչի եւ նրա ընկերուհու՝ Մերի Օսթինի զրույցը նրա սեռական կողմնորոշման մասին, ինչպես նաեւ էպիզոդը, երբ ամբողջ խումբը կանացի հագուստ է կրում՝ «I Want To Break Free» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման համար։

Ֆիլմից ջնջվել է նաեւ այն հատվածը, որում Ֆրեդին ծանոթանում է մատուցող Ջիմի հետ, այդ պատճառով անհասկանալի է՝ որտեղից է նա հայտնվում։

Չինաստանում հոմոսեքսուալությունը դադարել է հանցագործություն համարվել միայն 1997թ.-ին, իսկ հոգեկան խանգարումների ցանկից հանվել է միայն 2001թ.-ին։ Չնայած պաշտոնական արգելքների բացակայությանը՝ ոչ հետերոսեքսուալ հարաբերությունների մասին հիշատակումները կտրականապես չեն ողջունվում մշակույթում եւ սոցիալական ցանցերում։



© NEWS.am STYLE