Միշտ ոճային. Սիրուշոյի լուսանկարը՝ Կալիֆոռնիայից

15:45   26 մարտի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից։

Երգչուհին կադրերը տեղադրել է իր միկրոբլոգում՝ նշելով, որ դրանք արվել են Կալիֆոռնիայում։ Սիրուշոն, ինչպես միշտ ոճային կերպարում է, նա կրում է սպիտակ շապիկ, որը համադրել է բաց գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները եւ արեւային ակնոցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրուշոն լուսանկար էր հրապարակել Լոս Անջելեսից։ «Աշխատում եմ մի քանի ծրագրերի վրա... նաև ինձ համար շրջան է վերաարժեքավորելու,վերանայելու... ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը տարբեր իրավիճակներում: Շրջան է ավելի խորքային տեսնելու… լսելու… զգալու ու ստեղծագործելու…»,- գրել էր Սիրուշոն։



© NEWS.am STYLE