«Մայրս ասում է, որ ես 45 տարեկան եմ ծնվել». Քիրա Նայթլին այսօր նշում է 34-ամյակը

16:15   26 մարտի, 2019

Արտիստոկրատ արտաքին, նուրբ մարմին եւ սուր հայացք՝ այս հատկանիշներով օժտված բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին, այսօր՝ մարտի 26-ին,  նշում է ծննդյան 34-ամյակը:

Նայթլին շատ վաղուց է եղել կինոարդյունաբերության մեջ, սակայն ֆիլմում նրա դեբյուտը եղավ 1995 թ-ին, երբ նա նկարահանվեց «Աստղային պատերազմների» էպիզոդներից մեկում` մարմնավորելով երկրորդական պլանի մի հերոսուհու` Սաբիին: Սակայն իրական ճանաչում Քիրային բերեց «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմը:

Ի դեպ, Նայթլին ֆուտբոլի երկրպագու է: Արդեն երկար տարիներ է՝ դերասանուհին երկրպագում է անգլիական West Ham United ակումբին:

Քիրայի համար իսկական հաջողություն էր նաեւ «Կաիբյան ծովի ծովահանները» ֆիլմում Էլիզաբեթ Սվոնի դերը:

Առհասարակ, դերասանուհու մոտ լավ է ստացվում կերտել դրամատիկ դերեր: Նա նկարահանվել է նաեւ «Հպարտությունն ու նախապաշարմունքները», «Մետաքս», «Վտանգավոր մեթոդ», «Աննա Կարենինա» եւ այլ դրամաներում:

2008 թ-ին Forbes ամսագիրը նրան ճանաչեց աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: Այդպիսով, Քիրան դարձավ առաջին ոչ ամերիկացի դերասանուհին, որն այդ ցուցակում այդքան բարձր հորիզոնականում հայտնվեց:

Մինչ Հոլիվուդը դերասանուհու համար նոր դերեր է նախապատրաստում, NEWS.am STYLE-ը վերհիշել է նրա հետաքրքիր մտքերից մի քանիսը:

«Չեմ կարծում՝ ջերմությունը կարելի է կեղծել: Կարող ես կեղծել կիրքը, խանդը, բարկությունը… դա շատ հեշտ է: Բայց ջերմությո՞ւնը: Չէ, չեմ կարծում, թե կարող ես ձեւացնել»:

«Իմ դաստիարակությունն ինձ վերածել է այսպիսի մարդու: Ես իմաստում ծնողներ ունեմ»:

«Ես որոշել եմ իմ կյանքն ապրել լավագույն ձեւով, իսկ դա նշանակում է, որ ինձ հնարավորինս ոչ հանրային պետք է պահեմ»:

«Ես պատրաստում եմ: Լոնդոնում սիրում եմ առեւտուր անել եւ պատրաստել համեղ եւ առողջարար ուտեստներ»:

«Մայրս ասում է, որ ես 45 տարեկան եմ ծնվել: Եվ, իսկապես, 6 տարեկանում ես արդեն մտածում էի ինքնուրույն գումար վաստակելու մասին»:

«Սիրում եմ դիտել այնպիսի ֆիլմեր, որոնց հերոսների մասին ոչինչ չգիտեմ»:

«Կարծում եմ՝ բոլոր աղջիկներն էլ փնտրում են իրենց պարոն Դարսիին»:

«Չեմ կարծում, թե ինձ առայժմ կարող եմ դերասանուհի համարել: Դեռ հմտությունս այդքան մեծ չէ»:

«Ուրախալի է, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում: Հենց դա է կերպարները դարձնում հետաքրքիր»:

«»Սիրունը» ամենավատ բառն է»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE