«Ես պարզապես չեմ ընդունում թուլությունը». Ռիփին կաշվե տաբատով ընդգծել է կազմվածքը

17:49   26 մարտի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին նոր լուսանկար է հրապարակել՝ ընդգծելով գեղեցիկ կազմվածքը։

Լուսանկարը հրապարակվել է երգչուհու միկրոբլոգում։ Նա կաշվե տաբատ է կրում, որը համադրել է մոխրագույն բլուզի եւ սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը. երգչուհին շուրթերն ընդգծել է կարմիր շրթներկով։ «Ես կարող եմ ընդունել պարտությունը, բայց չեմ կարող ընդունել փորձերի բացակայությունը (Մայքլ Ջորդան)։ Ես պարզապես չեմ ընդունում թուլությունը»,- մեկնաբանություններում գրել է Ռիփին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին կարճ ժանեկավոր զգեստ էր կրում։ Բաց գույնի զգեստն ընդգծել էր նրա հրաշալի կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցը։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել՝ նշելով, որ Ռիփին անթերի կազմվածք ունի։ «Հրաշալի»,- գրել էր հետեւորդներից մեկը։

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE