Նախանձ. Էլիզաբեթ Հերլին 1994թ.-ից սկսած ոչ մի կիլոգրամ չի գիրացել

19:11   26 մարտի, 2019

Հայտնի դերասանուհի եւ մոդել Էլիզաբեթ Հերլին հաճախ է երկրպագուներին ուրախացնում կիսամերկ լուսանկարներով։ Դժվար է հավատալ, որ ամռանը նա կդառնա 54 տարեկան։ Աստղը պարբերաբար պարծենում է հարթ որովայնով եւ սլացիկ ոտքերով՝ բիկինիով լուսանկարներ հրապարակելով։ Օրերս ապացույց է հայտնվել, որ 90-ականներից սկսած աստղը ոչ մի ավելորդ կիլոգրամ չի հավաքել։

Harper’s Bazaar-ի ապրիլյան համարի համար Հերլին նկարահանվել է Versace-ի վինտաժային զգեստով, որով 1994թ.-ին հայտնվել է «Չորս հարսանիք եւ հուղարկավորում» ֆիլմի պրեմիերային։ Ամենազարմանալին այն է, որ զգեստը հրաշալիորոն համապատասխանում է նրա մարմնին։

Այս կերպարը դարձել էր նորաձեւության պատմության մի մասը։ Դերասանուհին նույնիսկ չի նկարահանվել ֆիլմում, այլ ուղեկցել է իր սիրելիին՝ ՀյուԳրանտին։ Նա երեկույթին հայտնցել էր Versace-ի սեւ թավշյա զգեստով։ Բոլոր հայացքներն ուղղված էին Հյու Գրանտի սքանչելի սիրելիի կողմը։

Զվարճալի է, բայց կուլտային զգեստը Լիզի մոտ հայտնվել է պատահականորեն։ «Ես բացարձակապես չգիտեի՝ ինչ կրել։ Հարկավոր էր շտապ զգեստ ընտրել Հյուի պրեմիերայի համար, իսկ այդ ժամանակ ես բացարձակ գաղափար չունեի նորաձեւությունից։ Բարեբախտաբար, ես մտա PR գործակալության գրասենյակ, ուր զգեստը հանել էին սպիտակ տուփից։ Դրանով վերադարձա տուն, ուր ինքս հարդարեցի մազերս եւ դիմահարդարվեցի՝ Հյուի հետ պայքարելով մեր փոքրի ննջասենյակի փոքր հայելու առաջ տեղի համար։ Իմ հարդարումը հեռու էր ժամանակակից փայլից»,- իրադարձության մասին հիշում է նա։  

Լուսանկարները՝ Bazaar



© NEWS.am STYLE