«Դու իմ իդեալական հայրն ես». Անի Երանյանը ջերմ շնորհավորել է հայրիկին

18:59   26 մարտի, 2019

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, ջերմ շնորհավորել է հայրկին ծննդյան օրվա առթիվ։ Նա Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել։ 

«Այս լուսանկարն ավելի քան 10 տարեկան է... Բայց կարծես երեկ լիներ... Ժամանակը թռչում է, եւ ինձ թվում է՝ չեմ հասցնում վայելել ծնողներիս։ Այո՛, մենք նույն քաղաքում ենք ապրում, բայց, ցավոք, կրկին հազվադեպ ենք հանդիպում... Վազում ենք, շտապում, չենք հասցնում... Տխրում ես, երբ խորամուխ ես լինում իրադրությանը...

Աստված քեզ առողջություն եւ երկար տարիների կյանք տա, հայրիկ։ Դու իմ իդեալական հայրն ես։ Ինչպես ասում են, «ծնողներին չեն ընտրում»։ Բայց եթե այդպիսի հնարավորություն լիներ, ես, ամեն դեպքում,կընտրեի ձեզ։ Ծնունդդ շնորհավոր, իմ թանկ ու մտերիմ մարդ։ Միշտ հիշում եմ քո մասին, փայփայում եւ երբեք չեմ թողնի։ Եվ դու ինձ մի թող։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է նա։



© NEWS.am STYLE