Բորոդինան ցուցադրել է «Դոմ 2»-ի մասնակիցներից մեկի տգիտությունը (վիդեո)

22:09   26 մարտի, 2019

Այն մասին, որ «Դոմ 2» սկանդալային նախագծին մասնակցում են ոչ յնքան խելացի մարդիկ, արդեն գաղտնիք է ոչ ոքի համար։ Այլ շատ հաճախ սկանդալային շոուի մասնակիցներ են դառնում նախկին մարմնավաճառներն ու էսկորտով զբաղվող աղջիկները։ Սակայն, ինչպես երեւում է հասարակությունը ժամանակ առ ժամանակ մոռանում է, թե ինչպիսի տգետ մարդիկ են մասնակցում ծրագրին, իսկ հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մշտապես հիշեցնում է այդ մասին։

View this post on Instagram

A post shared by Ксения Бородина (@borodylia) on

ТНТ-ի աստղը ծիծաղի առարկա է դարձրել «Դոմ 2»-ի մասնակից աղջիկներից մեկին։ Քսենիան իր Instagram-ում  հրապարակել է փոքրիկ տեսանյութ, որը նկարագրում է ռեալիթի շոուի ողջ տգիտությունը։ Կադրում Բորոդինան փորձում է բարետես շիկահերին բացատրել, թե ինչ նկատի ունի Աբրամովային ասելով «ոչ ինքնահաստատված աղջիկ»։

Նա էլ իր հերթին համառորեն չի հասկանում եւ հաղորդավարի խոսքերն ընդունում է որպես վիրավորանք։ «Իսկ հետո նրանք նեղանում են, չնայած լավ անցավ, մի լավ ծիծաղեցինք», - մեկնաբանությունների հատվածում նշել է Բորոդինան։



© NEWS.am STYLE