Ֆեոդոր Բոնդարչուկի երիտասարդ կինը հանրությանը ներկայացել է բրեկետներով

23:03   26 մարտի, 2019

Պաուլինա Անդրեեւան ու Ֆեոդոր Բոնդարչուկը հյուրընկալվել են Ռեզո Գիգինեիշվիլիի «Трезвый водитель» կատակերգության պրեմիերային։ Երեկոյի ողջ ընթացքում դերասանուհու սիրելին այնքան էր ծիծաղեցնում նրան, որ նա անգամ մոռանում էր ատամնաշարին առկա բրեկետ համակարգի մասին։ Դերասանուհին այն տեղադրել է դեռ անցած տարի, երբ վերջացրեց նկարահանվել «Մարդկանցից ավելի լավը» ֆանտաստիկ ժանրի սերիալում եւ «Սիրուհիները» կատակերգությունում։ Անդրեեւան ընկերներին պատմել է, թե ինչպիսի զգացողություններ է ունեցել համակարգը տեղադրելու հաջորդ առավոտյան, երբ բերանում թել է հայտնաբերել։ Պարզվել է, որ նա գիշերը պատռել է  բարձր երեսը։

Ինչպես գրում է Экспресс-Газета-ն, համարձակ դեկոլտեով եւ շվեցարական ժամացույցների  էլիտար՝ Audemars Piguet բրենդի վարդագույն պատյանով տղամարդու ժամացույցով մի կին հետաքրքրվել է սիրահար զույգից, թե արդյոք սիրախաղերի ժամանակ չի խանգարում իրենց բրեկետ համակարգը։

Պոլյան ժպտալով փոխել է խոսակցության թեման՝ հայտնելով, որ շուտով կցուցադրվի «Մարդկանցից ավելի լավը» սերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ նա կերտել է ռոբոտ մարդասպանի կերպարը։



© NEWS.am STYLE