Իննա Խոջամիրյանը՝ խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստով

22:39   26 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ ու գրավիչ կերպարում․ նա կրում է խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ, բարձրակրունկներ։ իսկ ահա լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Աշխատանք, գեղեցկացրու ինձ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին շագանակագույն կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Տենց նուրբիկ-մուրբիկ մի նայեք է, կարատեի նարնջագույն գոտի ունեմ։ Իսկ ի՞նչ սպորտաձեւի եք հաճախել կամ հաճախում դուք»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE