Ուլտրակարճ կիսատաբատ, տոպ․ Անատի Սաքանյանի գայթակղիչ լուսանկարը

23:34   26 մարտի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սեւ, ուլտրակարճ կիսատաբատ, նույն երանգի տոպ, իսկ գրավիչ կերպարը համալրում են բարձրակրունկները։ Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր ձմեռային, հմայիչ կերպարը։ Նոր լուսանկարում Անատին կրում էր կաշվե տաբատ, բաց վարդագույն սվիտեր, ձմեռային գլխարկ եւ կոշիկներ։ Լուսանկարին կից նա որեւէ գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE