Ռատակովսկին փայլուն կրծկալ է կրել եւ շիկահեր դարձել

14:14   27 մարտի, 2019

Էմիլի Ռատակովսկին կրկին գրգռել է հետեւորդների երեւակայությունն անկեղծ լուսանկարով։ Ոչ մի օր առանց պրովոկացիայի։ Այս անգամ եւս Ռատակովսկին երկրպագուներին ուրախացրել է հերթական վերափոխմամբ. այժմ նա շիկահեր է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emily Ratajkowski (@emrata)

Ռատակովսկին մետաքսե վերնազգեստ է կրում, որը ցուցադրում է արծաթագույն փայլերով կրծկալը։ Կերպարն ամբողջացրել են օձի կաշվի գունավորմամբ երկարաճիտ կոշիկները եւ կովբոյական գլխարկը։

Գլխավոր խաղաքարտը, սակայն, Ռատակովսկու մազերի գույնն է. նա անպասելիորեն շիկահերի է վերածվել։ Իհարկե, երկրպագուները միանգամից նկատել են, որ դա կեղծամ է, որը մոդելին շատ է սազում։

Ի դեպ, բոլորովին վերջերս Էմիլի Ռատակովսկին Instagram-ում լողափին արված լուսանկար էր հրապարակել։ Նա լուսանկարում պատկերված էր գեր ընկերուհու՝ Քեյթլին Քինգի հետ, ինչը զայրացրել էր երկրպագուներին։ Նրանք, չգիտես՝ ինչու, եզրահանգում էին արել, որ Ռատակովսկին փորձում է ընկերուհու ֆոնին ավելի սլացիկ երեւալ։



© NEWS.am STYLE