Քարդի Բին տղամարդկանց թմրամիջոցնե՞ր է տվել եւ կողոպտե՞լ

11:11   27 մարտի, 2019

Ռեփեր Քարդի Բին սիրում է ցնցել հանրությանը։ Մի քանի ժամ առաջ Instagram-ի ուղիղ եթերում «Grammy»-ի մրցանակակիրը հուզառատ պատմել է այն մասին, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել հանուն հաջողության եւ կարիերայի։

Առանձնակի նորություն չէ, որ երգչուհին ժամանակին ստրիպտիզ պարուհի է աշխատել (նա նույնիսկ պատրաստվում է նկարահանվել այդ թեմայով գեղարվեստական ֆիլմում), իսկ խոստովանությունը, որ նա սեռական հարաբերություն է խոստացել նյութապես ապահովված տղմարդկանց, հետո նրանց աննկատ թմրամիջոցներ տվել եւ կողոպտել, մեծ ամուկ է առաջացրել։ «Ես ստիպված էի ստրիպտիզ պարել։ Ես տղամարդկանց հարցնում էի՝ «Ուզո՞ւմ ես ինձ։ Այո՛, այո՛, հետ գնանք հյուրանոց»։ Եվ ես նրանց «հարբեցնում էի» թմրամիջոցներով, կողոպտում նրանց։ Ահա՝ ինչով էի ես զբաղվում»,- ուղիղ եթերում հայտարարել է Քարդի Բին։ 

«Ամենն, ինչ ես ցանկանում եմ տեսնել, փողն է»,- երգչուհու հայտնի «Money» հիթի բառերը միանգամից հիշեցրել են հետեւորդները, որոնցից շատերը պահանջել են նրան բոյկոտ հայտարարել։

Ավելին, Twitter-ում հայտնիություն է ստացել #SurvivingCardiB հեշթեգը, որը հղում է անում վավերագրական «Surviving R. Kelly» ֆիլմը։ Դրանում R&B հայտնի կատարողին բացահայտում են զոհերը, որոնց նա շարունակաբար բռնության է ենթարկել։ Մարդիկ հարց են հնչենում. ինչու են տղամարդ բռնարարներին դատապարտում, իսկ կնոջը՝ ոչ։

«Ինձ թվում է՝ նա փորձել է բացատրել՝ ինչպես է ստիպված եղել ապրել եւ ծայրը ծայրին հասցնել։ Ահա, թե ինչու էր նա լաց լինում եւ ասում, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է ստիպված եղել անել։ Մարդկանց մեծ մասն ապրելու համար ստիպված է այնպիսի բաներ անել, որոնք այլ հանգամանքներում երբեք չէր անի։ Չեմ արդարացնում եւ չեմ պաշտպանում նրան»,- գրել է օգտատերերից մեկը։

Միեւնույն ժամանակ, Քարդին Բին կատակել է՝ հայտարարելով, որ մի քանի օրով հեռանում է սոցիալական ցանցերից, ապա կրկին վերադարձել է։ Իսկ հանրությունը սպասում է առաջին տղամարդ «զոհերի» անկեղծանալուն։ Միշտ է այդպես. նախ հանրությունը մեսիջ է ստանում, ապա նրանց բազմաթիվ, այդ թվում կասկածելի ապացույցներ են մատուցվում։ Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ  Քարդին «հեռանում է» սոցիալական ցանցերից։ Նախորդ անգամ նա վիրավորել էր Արիանա Գրանդեից, ով կասկածներ էր հայտնել նրան «Գեմմի» մրցանակ հանձնելու արդարացիության վերաբերյալ։



© NEWS.am STYLE