«Չեչիլ պանիր. լավագույնը, որ կարող էին թողնել սառնարանում». Thrillist հրատարակություն

13:16   27 մարտի, 2019

Հայկական հյուսք-պանիրը հրաշալի անակնալ է, որը ձեզ սպասում է սառնարանում, գրում է Thrillist կայքը, որում կա ցանկացած տեղեկատվություն մթերքի, ընպելիքների, ճանապարհորդությունների եւ զվարճանքի մասին։

«Երկար աշխատանքային օրվանից հետո տուն եք վերադարձել, շատ եք ուզում ուտել, բայց դեռ պատրաստում եք եւ հարկավոր է ինչ-որ բան ուտել։ Բացում եք սառնարանը, եւ ահա այն՝ չեչիլ պանիրը։ Դա լավագույնն է, որը կարող էր ձեր հարեւանը թողնել սառնարանում»,- ասված է հոդվածում։

Հրապարակման մեջ պատմվում է այն մասին, թե ինչից է պատրաստվում այդ նրբահամ կերակուրը։ «Սովորաբար այն պատրաստում են այծի կամ ոչխարի կաթից՝ ավելացնելով նիգելա (խոսքն, ամենայն հավանակությամբ, սեւ քունջութի մասին է)։ Թելավոր պանիրը սովորաբար տեղավորում են պլաստիկ տարաների մեջ, եւ այն բավական երկար առաձգական ու նուրբ է մնում միեւնույն ժամանակ։ Նուրան Չավուշյանը՝ Բոստոնում «Սեւան» հացի փռի սեփականատերը, բացատրում է, որ դա նման է մոցարելային, սակայն աղի է, իսկ սերմերը պանիրը ճրթճրթան են դարձնում»,- գրում է հրատարակությունը։ Նրա խոսքով՝ չեչիլը թեթեւ ուտեսների հավաքածուի անբաժանելի մասն է, որը արեւելյան երկրներում բնակվող հայերը մեզե են անվանում։

Չավուշյանը խորհուրդ է տալիս այս պանիրը համադրել կալամաթա ձիթապտղի, պիստակի, ինչպես նաեւ լոլիկով սենդվիչի հետ։ Նա խորհուրդ է տալիս իմպրովիզներ անել եւ չեչիլն օգտագործել որպես խորիզ անգլիական մաֆինների, պիցցայի, ձվածեղի եւ բուլղարական պղպեղի համար...



© NEWS.am STYLE