65-ամյա Բրիջիթ Մակրոնը կրկին կարճ զգեստ է ընտրել

12:49   27 մարտի, 2019

Ֆրանսիայի նախագահի 65-ամյա կինը կարճ զգեստների երկրպագու է։ Եվ որքան էլ քննադատեն առաջին տիկնոջը, Բրիջիթ Մակրոնը հավատարիմ է մնում իր նախընտրություններին։

Մակրոնը Չինաստանից ժամանած հյուրերին ընդունել է կապույտ զգեստով, որը զարդարված է ոսկեգույն կոճակների երկու շարքով։ Ֆրանիսայի առաջի տիկինն, իհարկե, նախապատվություն էր տվել կարճ զգեստի։ Ընդ որում, նրան հաջողվել է ոչ թե վուլգար, այլ կանացի տեսք ունենալ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper's Bazaar, Getty Images 



© NEWS.am STYLE