Մասնագետի խորհուրդները. հոնքերի մատիտ ենք ընտրում

19:10   21 հունիսի, 2013

Հոնքերի մատիտը դրանք ավելի ընդգծված եւ խիտ է դարձնում: NEWS.am STYLE-ը դիմել է դիմահարդար Գայանե Մելքումյանին՝ պարզելու, թե ինչպես պետք է հոնքերի մատիտ ընտրել:

«Որպեսզի ձեզ առավել հարմար մատիտ ընտրեք, պետք է հետեւեք մի քանի կանոնների.

1. Հարկավոր է կողմնորոշվել ձեր մազերի գույնով: Եթե դրանք մուգ են, ապա պետք է ընտրեք ձեր մազերի գույնից առնվազն 2-3 երանգ ավելի բաց մատիտ: Իսկ եթե ձեր վարսերը բաց են, ուրեմն՝ 2-3 երանգ ավելի մուգ:

2. Հաշվի առեք մաշկի եւ աչքերի գույնը: Եթե ձեր մաշկն ու աչքերը մուգ եւ ջերմ երանգ ունեն, ապա հոնքերի մատիտը պետք է նույնպես այդպիսին լինի: Եվ հակառակը. եթե աչքերն ու մաշկը բաց են, մատիտը նույնպես պետք է բաց երանգ ունենա:

3. Շատ մուգ գույնի մատիտը տգեղ, նույնիսկ գռեհիկ տեսք կունենա: Իսկ չափազանց բաց գույնի մատիտ ընտրեք, այն ձեր դեմքը գունատ կդարձնի:

4. Եթե ձեր մազերը կարմիր են, ապա մատիտի երանգը պետք է մեղմացնի վարսերի գույնը»:



© NEWS.am STYLE