Խորը դեկոլտե եւ պրովոկացիոն բացվածք. Հայդի Քլումը` Դայանա Ռոսի ծննդյան տոնին

15:45   27 մարտի, 2019

Ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսը Հոլիվուդում նշել է ծննդյան օրը։ Հրավիրվածների շարքում են եղել նրա շատ աստղային ընկերներ, այդ թվում Հայդի Քլումը, ով երեկոյին ներկա էր փեսացուի՝ Թոմ Կաուլիտցի ուղեկցությամբ։ Երեկույթի համար թոփ մոդելը բավական ազդեցիկ զգեստ է ընտրել՝ երեկոյան զգեստ, որը զարդարված էր փայլերով եւ բարձրակրունկ կոշիկներ։

Զգեստը յուրօրինակ են դարձրել բացվածքները՝ խորը լանջաբացվածք եւ խորը բացվածք, որը ցուցադրում էր մոդելի երկար ու սլացիկ ոտքերը։

Լուսանկարները՝ Legion Media, Twitter



© NEWS.am STYLE