Zara-ին քննադատել են գովազդում երեխայի հանդուգն դիրքի համար

18:16   27 մարտի, 2019

Գնորդները զայրացած են Zara ապրանքանիշիի «անվայել» գովազդային արշավով, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը։

Ապրանքանիշի Instagram-ի պաշտոնական էջում հայտնվել է փոքրիկ աղջնակի լուսանկարը, ով կրում է մանկական հագուստի նոր հավաքածուում ներառված զգեստը։ Սոցիալական ցանցի օգտատերերին դուր չեն եկել դիրքերը, որոնցով լուսանկարվել է մոդելը. նրանց սարսափեցրել է լուսանկարը, որում աղջիկը նստած է մահճակալին։

Բազմաթիվ դժգոհությունների պատճառով Zara-ի ներկայացուցիչները ջնջել են լուսանկարները, սակայն քննարկումը շարունակվել է ծնողների համար նախատեսված բրիտանական Mumsnet պորտալում։ Անանուն օգտատերը հրապարակել է գովազդային արշավի լուսանկարներն ու գրել. «Ինձ այս ամենը դուր չի գալիս։ Իմ կարծիքով՝ այս դիրքերը եւ առհասարակ ամբողջ նկարահանումն ընդունելի չեն երեխայի համար»։ Շատերն են համաձայնել նրա հետ՝ նշելով, որ վրդովվեցնող է երեխային «ցանկության օբյեկտի» վերածելը։  

Հրատարակության լրագրողները դիմել են Zara ընկերությանը՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն պատասխան չեն ստացել։



© NEWS.am STYLE