Աննա Դովլաթյանը՝ վառ ու գունավոր կերպարում

20:01   27 մարտի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է վառ լուսանկարով։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցուցադրելով գարնանային կերպարը։ Նա վառ գույնի տաբատ եւ կոստյում է կրում, որոնք համադրել է սեւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում դերասանուհին բարի եւ գույներով լի օր է մաղթել։

Հիշեցնենք՝ դերասանուհին ավելի վաղ ներկայացրել էր իր ոճային լուքը։ Նա կրում էր սպիտակ, կարճաթեւ վերնաշապիկ, վանդակավոր զգեստ եւ գարնանային սպորտային կոշիկներ։ «Սիրում եմ քեզ, գարուն»,- հրապարակումը մեկնաբանել էր Աննա Դովլաթյանը։



© NEWS.am STYLE