Սաշա Սավելեւան եւ Կիրիլ Սաֆոնովը երեխա են ունեցել

23:07   27 մարտի, 2019

35-ամյա Սաշա Սավելեւան եւ 45-ամյա դերասան Կիրիլ Սաֆոնովը որդի են ունեցել։

Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ երեխան ծնվել է մոսկովյան էլիտար բժշկական կենտրոնում։ Նրա տվյալներով երեխայի քաշը 2կգ է։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոնի փի-ար բաժինը «ՍտարՀիթ»-ին հայտնել է, որ Սավելեւան խնդրել է ոչ մի մեկնաբանություն չտալ։

Կանացի հայտնի տրիոյի մասնակիցը չի սիրում պատմել իր անձնականի մասին։ Երգչուհու հղիության մասին հայտնի է դարձել միայն հղիության վերջին շրջանում, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որը հաստատել է արտիստուհու վիճակի մասին։

Երեխան Սավելեւայի առաջինն է, իսկ Սաֆոնովն առաջին ամուսնությունից ունի դուստր։

 

Լուսանկարը՝ Телепрограмма



© NEWS.am STYLE