Երեւանում կանցկացվի յոգայի ֆլեշ-մոբ

13:07   21 հունիսի, 2013

Երեւանում Կասկադի հարեւանությամբ հունիսի 21-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա յոգայի ֆլեշ-մոբ: Ձեռնարկմանը մասնակցելու են յոգեր, բնապահպան-ակտիվիստներ եւ համախոհներ:

Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, «Tarma school»-ի ուսուցիչ Հրանտ Դանդուրովը եւ բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

Հրանտ Դանդուրովը NEWS.am STYLE-ի թղթակցին տեղեկացրեց, որ ակցիայի նպատակը հանրության ուշադրությունը Հայաստանի բնապահպանական խնդիրներին սեւեռելն է, ինչպես նաեւ առողջ ապրելակերպն ու մտածելակերպը՝ յոգան գովազդելը:



© NEWS.am STYLE