«Երաժշտությունը, որ լսում եք, կարող է փոխել ձեր աշխարհայացքը». Սիրուշո

10:56   28 մարտի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սիրուշոն վառ վերնազգեստ է կրում, որը համադրել է արեւային ակնոցի հետ։ «Երաժշտությունը, որ լսում եք, կարող է փոխել ձեր աշխարհայացքը»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրուշոն լուսանկար էր հրապարակել Լոս Անջելեսից։ «Աշխատում եմ մի քանի ծրագրերի վրա... նաև ինձ համար շրջան է վերաարժեքավորելու,վերանայելու... ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը տարբեր իրավիճակներում: Շրջան է ավելի խորքային տեսնելու… լսելու… զգալու ու ստեղծագործելու…»,- գրել էր Սիրուշոն։



© NEWS.am STYLE