Դիշդիշյանի տրիումֆը. «Т-34»-ը ռուսական հեղինակավոր մրցանակի է արժանացել որպես լավագույն լիամետրաժ ֆիլմ

11:59   28 մարտի, 2019

Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հայտարարել է VII մրցանակաբաշխության հաղթողներին 2018թ.-ի արդյունքներով։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Т-34»-ը, որի պրոդյուսերներից մեկը Ռուբեն Դիշդիշյանն է։ Սյուժեն կառուցված է լեգենդար պատմության հիման վրա, ընդ որում, այն դրական ավարտ ունի, ինչը չուներ 1964թ.-ին թողարկված «Արտույտ» ֆիլմը, որի հիմքում նույն նյութն է։ Ֆիլմը պատմում է Մեծ հայրենական պատերազմի մասին։ Գլխավոր հերոսը՝ խորհրդային զինվորական Իվուշկինը, դիմակայում է գերմանական տանկային վաշտին։ Գերի ընկնելով ու այդ պայմաններում մի քանի տարի անցկացնելով՝ Իվուշկինը որոշում է փախչել զինավարժությունների համար օգտագործվող խորհրդային Т-34 տանկի օգնությամբ։

Մրցանակների քանակով լիդերը «Տնային կալանք» սերիալն է (արտադրող՝ Comedy Club Production, պրոդյուսերներ՝ Սեմյոն Սլեպակով, Ալեքսանդր Դուլերայն, Արթուր Ջանիբեկյան, Վյաչեսլավ Դուսմուխամեթով)։ Արդյունքում նախագծի մասնակիցները բեմ են բարձրացել 8 անգամ։ Նախագիծը ճանաչվել է լավագույն կատակերգական սերիալ, ժյուրին նշել է սցենարի հեղինակների աշխատանքը, որոնց շարքում է Սեմյոն Սլեպակովը։ Պյոտր Բուսլովը ճանաչել է լավագույն ռեժիսոր։ Պավել Դերեւյանկոն ճանաչվել է լավագույն դերասան՝ կաշառք ստանալու համար բռնված քաղաքապետի դերակատարման համար։ Ալբինա Տիխանովան եւ Տիմոֆեյ Տրիբունցեւը ճանաչվել են երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի։ «Տնային կալանք» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ТНТ-PREMIER-ի եթերում, սակայն առաջին սերիան հնարավոր է դիտել ТНТ-ի YouTube-ի ալիքում, ուր այն արդեն 19 մլն դիտում ունի։

«Խուզարկու» հեռուստասերիալը (արտադրող՝ Star Media) մրցանակ է ստացել որպես լավագույն հեռուստասերիալ (24 սերիայից ավելի)։ Այն ամերիկյան համանուն նախագծի ադապտացված տարբերակն է, որը բաղկացած է 7 եթերաշրջանից։ Այս սերիալը ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, մոսկովյան «Պրակտիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բրուսնիկինի վերջին աշխատանքն է կինոյում։ Սերիալի պրեմիերան Առաջին ալիք եթերում տեղի է ունեցել 2016թ.-ին, իսկ 2018.-ին հանդիսատեսին է ներկայացվել երկրորդ եթերաշրջանը։  

Աղբյուրը՝ Кинометро



© NEWS.am STYLE