Քայլի Ջենների նախկին ընկերը Վիկտոր Ցոյի պատկերով վերնաշապիկով

13:59   28 մարտի, 2019

Post Malone-ի նոր տեսահոլովակում Քայլի Ջենների նախկին ընկերը՝ Tyga-ն, հայտնվել է «Кино» խմբի լիդեր Վիկտոր Ցոյի պատկերով վերնաշապիկով եւ «Արեւ անունով աստղ» գրությամբ։

WOW հիթի ռեմիքսի տեսահոլովակում ռեփերը ներկայացրել է Vetements-ի շապիկով, որի արժեքը կազմում է 500 դոլար։

Վիկտոր Ցոյը մահացել է 1990թ.-ի օգոստոսի 15-ին 28 տարեկան հասակում. նրա մեքենան բախվել է ավտոբուսին։ Ավտոբուսի վարորդն անմեղ է ճանաչվել։

Հունվարին հայտնի է դարձել, որ A$AP Rocky ռեփերը ռուս տատիկների գլխաշորերը թրենդի է վերածել արեւմուտքում բնակվող տղամարդկանց շրջանում։ Տենդենցին հետեւել էր նաեւ ռուս դիզայներ եւ Vetements ապրանքանիշի ղեկավար Դեմնա Գվասալիան։ Vetements-ի 2018թ.-ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրության ընթացքում մոդելների գլխին գլխաշորեր էին կապված։



© NEWS.am STYLE