Երբ կծննդաբերի Մեգան Մարքլը. բրիտանացիները խաղադրույքներ են անում

12:11   29 մարտի, 2019

37-ամյա Մեգան Մարքլի եւ 34-ամյա արքայազն Հարրիի երեխայի լույս աշխարհ գալու օրը ոչ ոք չգիտի։ Սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները զուր են փորձում պարզել հստակ օրը. դա չգիտեն նույնիսկ բժիշկները։ Մոտավոր ժամկետ է սահմանված ապրիլիսի կեսերից մինչեւ մայիսի կեսերը։  

Սակայն բրիտանացի բուքմեյքերները կարծում են, եր փոքրիկը կարող է լույս աշխարհ գալ թագակիր նախատատի ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին։ Եղիսաբեթ Երկրորդն այդ օրը կդառնա 93 տարեկան։ Բուքմեյքերները վստահեցնում են, որ այդ օրվա խաղադրույքներն ամենատարածվածն են։

Նշենք, որ Մեգան Մարքլն ավարտել է գործերն ու բոլոր հանրային պարտականությունները եւ մեկնում է դեկրետային արձակուրդ։ Նա որոշել է հանրության շրջանում ելույթ չունենալ, հանդիպումներն ու շփումները կշարունակվեն մասնավոր կարգով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Daily Star



© NEWS.am STYLE