Պաշտոնական․ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը կունենա շարունակություն

23:03   28 մարտի, 2019

Չորս ընկերուհիների մասին պատմող ֆիլմի վերջին ֆիլմից հետո երկրպագուները քննարկում էին, թե արդյոք կլինի պատմության շարունակությունը։ Այո, սակայն այն լինելու է նոր պատմություն։ 2019թ․-ի օգոստոսին ամերիկացի գրող Քենդես Բուշնելը կթողարկի իր նոր գիրքը՝ «Կա՞ էլի սեքս մեծ քաղաքում» (Is There Still Sex in the City?)։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Բուշնելի խոսքերով ստեղծագործությունը կպահպանի ընկերության, ժամադրությունների եւ բաժանությունների թեմաները։ Ճիշտ է, հերոսուհիները նորը կլինեն։

«Նախկինում նման բան չի եղել։ Առաջ, երբ մարդիկ դառնում էին 50 տարեկան նրանք թոշակի էին անցնում․ քիչ էին աշխատում, ժամանակի մեծ մասը ծախսում էին հոբբիների վրա, երկար ժամանակ էին անցկացնում ընկերների հետ, որոնք, ինչպես նրանք անցնում էին անշտապ կենսակերպի։ Կարճ ասած, նրանք պարզապես մեծանում էին։ Նրանք չպետք է զբաղվեին սպորտով, ստարթ ափեր թողարկելով, անծանոթների հետ սեքսով զբաղվելով եւ ամեն ինչ նորից սկսելով։ Սակայն, հենց այսպիսին է հիսունն անց վաթսունին մոտ շատ կանանց կյանքը։ Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ իրականության դժվարությունները փոխանցել գրքիս էջերին, իսկ այժմ նաեւ էկրաններին», - հայտարարել է Բուշնելը։



© NEWS.am STYLE