Պրեմիում դասի ապրանքանիշը կեղտոտ կոշիկներ է վաճառում

15:15   29 մարտի, 2019

Պրեմիում դասի կոշիկեր արտադրող Le Chameau ապրանքանիշը թողարկել է Pre Mudde անունով ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդները կարող են ռետինե երկարաճիտ կոշիկներ պատվիրել, որոնք պատված են կեղտի շերտով, հայտնում է Metro-ն։

Ընկերության ղեկավար Դեւիդ Ռոբինսոնի խոսքով՝ ծառայության նպատակն այն է, որ ետնախորշերի բնակիչները կեղտոտ կոշիկներով իրենց գյուղի բնակիչ զգան։

Ավելին, գնորդները կարող են ընտրել հողի 24 երանգներից մեկը, որոնք հավաքվել են Բրիտանիայի եւ Իռլանդիայի տարածքում։

Vierzon Jersey Lined Boot տղամարդկանց մոդելն արժե 150 ֆունտ ստերլինգ, կանանց Giverny Jersey Lined Boot մոդելը՝ 140 ֆունտ ստերլինգ։ Եթե ցանկություն ունենաք կոշիկները պատել հավելյալ կեղտով, դա կարվի անվճար։

Ավելի վաղ իտալական Gucci նորաձեւության տունը ներկայացրել է «կեղտոտ» կոշիկները, որոնց արժեքը կազմվում է 870 դոլար։ Խոսքը Cruise 2019 հավաքածուում ներառված կարմիր-կանաչ գծերով սպորտային կոշիկների մասին է, որոնք մաշված եւ գունաթափված  տեսք ունեն։



© NEWS.am STYLE