Մելանյա Թրամփի սիրելի զգեստը. առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունելություն է կազմակերպել

11:45   29 մարտի, 2019

ԱՄՆ առաջին տիկինը ժամեր առաջ Սպիտակ տանն ընդունել է քաղաքական ակտիվիստ Ֆաբիանա Ռոսալեսին։ Թրամփը կրել է Derek Lam ապրանքանիշի վերնաշապիկ-զգեստը. այս զգեստներն արդեն վաղուց դարձել են Դոնալդ Թրամփի կնոջ զգեստապահարանի սիրելի իրերից մեկը։ Մելանյա Թրամփի կերպարն ամբողջացրել են Manolo Blahnik ապրանքանիշի բարձրակրունկները։

Թրամփը նույն կերպարով այցելել է նախակրթարան՝ երեխաների հետ շփվելու եւ անձամբ տեսնելու համար՝ ինչպես է իրականացվում երեխաների տաղանդների զարգացման Be Best ծրագիրը։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Reuters, Instagram



© NEWS.am STYLE