Քայլի Ջենները հղի՞ է. լուրերի պատճառն աստղի մատների հարդարումն է

17:12   29 մարտի, 2019

Ամենաերիտասարդ միլիարդատիրոջ՝ Քայլի Ջենների երկրպագուները կարծում են, որ աստղը կրկին գրգռում է իրենց եւ եղունգների հարդարման գույնով անկարկում է ընտանիքում համալրման մասին։

Այդպիսի մտքերի պատճառ է դարձել Քայլիի վերջին հրապարակումը, որում նա ցուցադրել է միանշանակ չընկալվող եղունգների հարդարումը՝ կիսով չափ վարդագույն, կիսով չափ՝ կապույտ։ Այդպիսի գույներ օգտագործում են Gender Reveal Party երեկույթների ընթացքում, երբ ապագա ծնողները տորթի գույնի միջոցով հայտնում են երեխայի սեռը։ Օգտատերերը դրանում սիմվոլիզմ են նկատել. երկու գույները խորհրդանշում են տղայի ու աղջկա։

Բազմաթիվ մեկնաբանություններ են առկա Ջենների հղիության մասին, որոնց երիտասարդ աստղը դեռեւս ոչ մի կերպ չի պատասխանել։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երվ Ջենները հրապարակում է մատնահարդարման լուսանկարը։ Նախորդ անգամ եւս նման «հետաքննություն» էր սկսվել։ Ընդ որում, խուզարկուները չեն նկատում, որ Քայլին լուսանկարները տեղադրել է էջում, ուր գովազդում է կոսմետիկայի իր հավաքածուն։



© NEWS.am STYLE