Ամուսինը կնոջը դատի է տվել տգեղ լինելու համար

14:17   30 հոկտեմբերի, 2012

Ամուսինը կնոջը դատի է տվել տգեղ լինելու համար։ Ինչպես հաղորդում է MIGnews.com - ը, ամեն ինչ սկսվել է այնն բանից, որ չինացի Ցզյան Ֆենգն ամուսնացել է չափազանց գեղեցիկ կնոջ հետ։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք շատ տգեղ դուստր են ունեցել, ինչը ստիպել է տղամարդուն մտածել իր հայրության մասին։ Կինը ստիպված է եղել ընդունել, որ իր գեղեցկությունն իրականում պլաստիկ վիրահատության արդյունք է։ Պարզվել է, որ նախկինում նա շատ տգեղ է եղել, եւ մինչեւ ամուսնու հետ ծանոթանալը 100 հազար դոլարի պլաստիկ վիրահատություն է արել Հարավային Կորեայում
Այս լուրը չափազանց վրդովեցրել է ամուսնուն, ով իրեն խաբված է համարել։ Ֆենգն անմիջապես բաժանվել է կնոջից եւ դատի է տվել նրան, պատճառաբանելով, որ կինն իրեն խաբեությամբ է «ամուսնացրել» իր հետ։

Դատարանը բավարարել է հայցը եւ նախկին կնոջը պարտադրել որպես տղամարդուն հասցրած բարոյական վնասի փոխատուցում 120 հազար դոլար վճարել։



© NEWS.am STYLE