Միլա Յովովիչը նկարահանվել է Elle-ի համար

17:04   21 հունիսի, 2013

Ճանաչված դերասանուհի եւ ֆոտոմոդել Միլա Յովովիչը կհայտնվի Elle Ukraine-ի հուլիսյան համարի կազմին: Այս մասին տեղեկացնում է Starslife-ը՝ հղում կատարելով ամսագրի գլխավոր խմբագիր Սոնյա Զագուբային:

Նրա խոսքով, դերասանուհու տաղանդը, խարիզման եւ վառ անհատական ոճը միշտ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողների մոտ: «Սեփական լուսանկարահանումը մեզ բավական հավակնող ծրագիր էր թվում, եւ երբ նման հնարավորություն ընձեռվեց, մենք անմիջապես գործի անցանք»,- նշել է խմբագիրը:

«Անձամբ ինձ միշտ հիացնում է այն, որ Միլան երբեք չի սահմանափակվում միայն մեկ բնագավառով: Վերջերս Կառլ Լագերֆելդի Little Black Jacket ցուցադրության շնորհանդեսի ժամանակ ես դիտում էի նրա կես ժամանոց վոկալ ելույթը: Ես տպավորված էի եւ ինձ համար հայտնաբերեցի միանգամայն արժանավոր Միլա-երգչուհուն: Անկասկած, նա կատարյալ հերոսուհի է Elle-ի կազմի համար»,- այսպես է բացատրում Զագուբան Յովովիչի հետ համագործակցությունը:



© NEWS.am STYLE