Սկանդալ․ «Пятница» հեռուստաալիքը ջնջել է Հայաստանում Անաստասյա Իվլեեւայի թմրանյութեր փորձելու հումորային տեսանյութը (վիդեո)

10:11   30 մարտի, 2019

«Орел и решка» հաղորդումը հեռարձակող «Пятница» հեռուստաընկերությունը Instagram-ում հաղորդավարուհի Անաստասյա Իվլեեւայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու մեկնաբանել. «Նաստյա Իվլեեւան կոկաին է փորձում Հայաստանում»։ Առաջինը դա նկատել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

View this post on Instagram

A post shared by Телеканал ПЯТНИЦА! (@fridaytv) on

Իսկ այժմ հրապարակմանը կից արված մեկնաբանությունը փոխվել է։ Հիմա էջում գրված է.

«Նաստյա Իվլեեւան փորձում է Հայաստանում»։

Տեսանյութում աղջիկը սրճարանում շաքարի փոշով փքաբլիթ է ուտում, ինչն էլ լղոզվում է շուրթերին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաստյա Իվլեեւան իսկական թմրանյութեր է օգտագործում, սակայն «Пятница» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կարտոզիան հերքել էր այդ տեղեկությունը։



© NEWS.am STYLE