Վիկտորիա Բեքհեմը Քաթարում ընթրել է Շեյխա Մոզայի հետ

18:08   30 մարտի, 2019

Վիկտորիա Բեքհեմը մեկնել է Քաթար, որտեղ դիզայներին սպասվում էր հիասքանչ միջոցառում։ Fashion Trust Arabia մրցանակաբաշխությունից հետո հանդիսավոր ընթրիքի ժամանակ նա ծանոթացել է Շեյխա Մոզայի հետ։

60-ամյա Շեյխան Քաթարի նախկին էմիրի կինն ու երկրի ներկայիս ղեկավարի մայրն է, նրան անվանում են ոճի մարմնացում։ Արեւելյան ավանդական հանդերձանքների փոխարեն նա ընտրում եւ կրում է ժամանակակից նորաձեւության տների առաջարկած հանգուտներ։

Ֆեշն մրցանակաբաշխությունն անցկացվել է Դոհայում։ Fashion Trust Arabia կազմակերպությունը զբաղվում է Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դիզայներների աջակցությամբ։ Միջոցառումից հետո մասնակիցները ընթրեցին, որի ընթացքում էլ Վիկտորիան ծանոթացավ Շեյխայի հետ։

Համատեղ լուսանկարը դիզայները տեղադրել է իր Instagram-ում։ Տիկին Բեքհեմը նշել է, որ հպարտանում է Շեյխա Մոզայի հետ ծանոթությամբ եւ շնորհակալ է Քաթարում ջերմ ընդունելության արժանանալու համար։



© NEWS.am STYLE