«Իսկական «կանաչ» գարուն...»․ Սոֆի Մխեյանի նոր լուսանկարը՝ Աղվերանից

19:43   30 մարտի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գարնանայի լուքով։ Լուսանկարն արված է Աղվերանում, որտեղ առատ ձյուն է տեղացել։ Ոճային երգչուհին կադրին կից հումորային գրառում է կատարել։ Նա գրել է․ «Իսկական «Կանաչ» Գարուն... Մարտի 30 / 2019 Աղվերան»։

Հիշեցնենք՝ Սոֆին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Սիրված երգչուհին վառ դիմահարդարմամբ էր։ Լուսանկարին կից Սոֆին մեկնաբանություն չէր թողել միայն օգտագործել էր պարզապես ժպտացեք հեշթեգը։



© NEWS.am STYLE